ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԱՄՀ կանխատեսմամբ Ռուսաստանի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից

ԱՄՀ կանխատեսմամբ Ռուսաստանի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից
22.05.2017 | 10:02

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունն այս տարի դուրս կգա երկու տարի շարունակված ճգնաժամից, իսկ ինֆլյացիայի տեմպերը կդանդաղեն: Միջազգային ֆինանսական կառույցի գնահատմամբ, Ռուսաստանի տնտեսությունն այս տարի 1,4 տոկոս աճ կարձանագրի՝ «իշխանությունների արդյունավետ արձագանքի» շնորհիվ:


Ռուսաստանի տնտեսությունը անկում է ապրում 2014-ից, երբ արևմտյան պետությունները պատժամիջոցներ կիրառեցին Ղրիմի բռնակցման համար և համաշխարհային շուկայում ավելի մեծացավ նավթի գնանկումը: ԱՄՀ-ի կանխատեսմամբ, ինֆլյացիայի ցուցանիշը Ռուսաստանում այս տարի կլինի Կենտրոնական բանկի սահմանած թիրախային 4 տոկոսի սահմաններում, քանի որ շարունակում է պահպանվել պահանջարկի ցածր մակարդակը:

Դիտվել է՝ 1273

Մեկնաբանություններ